Կարապետ Չալյանը՝ Թբիլիսիի մրցաշարի ոսկե մեդալակիր
Թբիլիսիում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, hունահռոմեական ոճում 75 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Կարապետ Չալյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին։
Նախորդ օրը 80 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Մրցաշարի վերջին օրը թե´ ազատ, թե´ հունահռոմեական ոճերում մեր մյուս ըմբիշներն անմասն են մնացել մեդալներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան