Հայաստանը ահաբեկիչների համար հետաքրքրություն չի ներկայացնում. Մանվել Ղումաշյան
Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից են միջազգային ահաբեկչությունը, միգրացիոն խնդիրնեն ու ՌԴ-Արևմուտք հարաբերությունների սրեցումը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը:
«Մարտահրավերներն ունեն ռազմավարական բնույթ: Մեզնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ահաբեկչական գործողություններ են ծավալվում: Սա իսկապես լուրջ խնդիր է, բայց դեպի Հայաստան վտանգը գալիս է ոչ թե ԴԱԻՇ-ից, այլ մեր հարևան երկրից, որը ևս ահաբեկչություն հովանավորող միավոր է: Ամենևին պարտադիր չէ, որ մարդու գլուխ ԴԱԻՇ-ը կտրի՝ կատարվածն ահաբեկչություն որակելու համար: Նույն բանը հայ զինվորների հետ արեց հենց Ադրբեջանը՝ անցած տարի ապրիլին»,- նշեց բանախոսը:
Մանվել Ղումաշյանի խոսքով, Հայաստանը ահաբեկիչների համար հետաքրքրություն չի ներկայացնում: Իր խոսքերի իսկությունն ապացուցելու համար փարձագետը նշեց՝ օրինակ, Երևանում ահաբեկչություն կազմակերպելու համար ահաբեկչներից կպահանջվեն նույն ջանքերը, ինչ, ասենք, Լոնդոնում, սակայն վերջնական արդյունքում արձագանքն ու պատճառված վնասներն այնքան զգալի չեն լինի, ինչ նույն Լոնդոնի դեպքում:
Արտաքին վտանգներից խուսափելու համար, Մանվել Ղումաշյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հնարավորինս ինտեգրվի աշխարհին: Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա առաջնային է տնտեսության զարգացումը: