«Բոլորս գիտենք, որ լուրջ խնդիրներ ունենք». Հենրիկ Նավասարդյանը՝ տրանսպորտի մասին
Մշակվում է մայրաքաղաքի երթուղային նոր ցանց, որի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան առաջիկայում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նրա խոսքերով՝ երթուղային նոր ցանցով նախատեսվում է միկրոավտուբուսները փոխարինել ավտոբուսներով: «Այսինքն՝ միկրոավտոբուսները հանվելու են: Երբ արդեն քննակումները լինեն, ապա կիմանանք, թե ինչ հաջորդականությամբ դրանք կհանվեն»- նշեց տրանսպորտի վարչության պետը:
Հենրիկ Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքապետարանում շատ լավ են պատկերացնում հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների լուծումը. «Բոլորս գիտենք, որ լուրջ խնդիրներ ունենք և երթուղային նոր ցանցի մշակումից հետո դրանց լուծում կտրվի»:
Հարակից հրապարակումներ`
- Պայթած ավտոբուսը պատկանել է «ՏԿ Քինգ Դելյուքսե» ՍՊԸ-ին. Հենրիկ Նավասարդյան
- Հենրիկ Նավասարդյանը կրպակի հետևից տրանսպորտի աշխատանքին է հետևել
- Հենրիկ Նավասարդյանը հրաժարականի դիմում չի պատրաստվում գրել