Հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունեմ. վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի:
Լրագրողի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական»:
Դիտարկմանը, թե իր հրաժարականի մասին լուրերն ինչու ծագեցին, վարչապետն ասաց, որ չի կարող ասել, թե ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իր և Սերժ Սարգսյանի միջև հակասություններ կան, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ: Դա ճիշտ չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան