Պատրաստ ենք առողջ քննարկման, մենք իրենց չենք նայում մեզ մրցակից. քաղաքապետ
«Այն ինչ սովորել եմ հորիցս, այսօր փորձում եմ փոխանցել իմ երեխաներին։ Ինձ համար ամենակարևոր սկզբունքն էր՝ մինչև վերջ ապրել հանուն մեր ազգի, մեր պետության»,- այսօր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Կոմիտասի անվան այգու պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Օրենքի ուժով ավագանու առաջին նիստից երեք օր հետո քաղաքապետի երդման արարողությունը պետք է լինի։ Այն համընկավ հորս ծննդյան օրվա հետ, հպարտ եմ և այստեղ նշանակություն եմ տեսնում, ինչը կրկնակի ու եռակի պարտավորեցնող է»,- ասաց նա։
Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե որն է լինելու նրա ամենամեծ ծրագիրը, ինչին պատասխանեց .«Մեզ համար առաջնային ծրագիրը տրանսպորտի բարեփոխումն է, վերջնական ուսումնասիրություններն այս տարվա մեջ կավարտենք և հստակ քայլեր կիրականացնենք։ Վստահ ենք, որ մեր թիմով մեր առջև դրված ծրագրերը 100 տոկոս կիրականացնենք։ Երկրորդ կարևոր խնդիրը կապված է վերելակների, բնակֆոնդի պահպանման և համատիրությունների հետ։ Մնացած հարցերի հետ կապված աշխատանքները ևս շարունկավում են»։
Ինչ վերաբերում է իր ուենցվածքին ու հայտարարագրերի վերաբերյալ քննադատություններին՝ Տարոն Մարգարյանն ասաց. «Վերջին 12 տարվա ընթացքում ես իմ պաշտոնները զբաղեցրել եմ ընտրություններով։ Դրանց ընթացքում միշտ այս հարցը քննարկվել է, միշտ իմ հայտարարագիրը քննարկման ու ուսումնասիրության առարկա է դարձել, նաև իրավապահ մարմինների կողմից»։
Լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվում են նորից ճոխ ծախսեր իրականացնել պաշտոնական արարողությունների ժամանակ՝ նա պատասխանեց. «Եթե դուք ձեր տանը հյուր եք ընդունում, պատվով ընդունելու համար ծախսեր անում եք»։
Դիտարկմանը, թե դա անում են ոչ բյուջեի հաշվին, նա ասաց. «Երևանը մեծ տուն է և այդ տան բյուջեն է դա։ Ես երևանցիների կողմից այս մեծ տան ղեկավար եմ ընտրված և փորձում եմ պատվով, պարզ ճակատով ընդունել բոլորին»։
Խոսելով «Ելք» ու «Երկիր ծիրանի» խմբակցություններից՝ քաղաքապետն ասաց. «Այն քաղաքական ուժերի հետ որոնք Երևանի ավագանիում իրենց մասնակցությունն ունենում են, պատրաստ ենք առողջ քննարկման, մենք իրենց չենք նայում մեզ մրցակից, ընտրություններն ավարտվել են, հիմա մենք իրենց նայում ենք մեզ հետ միասին, որ կարողանանք մեր Երևանը կառուցենք», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գնալով շատ ավելի խորն ենք ընկալելու Անդրանիկ Մարգարյանի հորդորների ու խորհուրդների արդիկանությունը. Շարմազանով
- Նախագահը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
- Տարոն Մարգարյանը երդվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան