Է. Նալբանդյանը դրական է գնահատել ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ուղղություններով իրականացվող փոխգործակցությանը:
Էդվարդ Նալբանդյանը Ջեյմս Ապատուրային ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակցիները սրտանց կողջունեն ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը. Ջ. Ապատուրայ
- ՆԱՏՕ-ն պատրաստակամ է պաշտպանելու իր բոլոր դաշնակիցներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
- ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է. Ջեյմս Ապատուրայ
- ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. Ջեյմս Ապատուրայ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան