Թուրքիան հայտնել է, թե ովքեր են ՌԴ դեսպան Կառլովի սպանության կազմակերպիչները
«Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է անցած տարվա դեկտեմբերին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից, ում նաև կասկածում են 2016 թ. հունվարին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման և «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (ФЕТО) ցանց ստեղծելու մեջ»,- rg.ru-ի հաղորդմամբ, թուրքական NTV –ն այսօր հայտնել է, որ նման հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի դատախազությունը:
Քննիչները պնդում են, որ դեսպանին սպանողը՝ նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշը, FETO-ի հինգ անդամի հետ կապ է պահպանել և նրանցից ոմանց հետ հանդիպել է Կիպրոսում՝ հինգաստղանի հյուրանոցում: Դատախազության հայտարարության համաձայն, հենց այնտեղ էլ նրան տրվել են հրահանգներ, թե ինչպես սպանելԿառլովին:
Թուրքիայում ՌԴ դեսպանը սպանվել է 2016 թ. դեկտեմբերի 19-ին Անկարայում Ռուսաստանի մասին լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեպքի քննությամբ զբաղվում է ինչպես թուրքական կողմը, այնպես էլ ՌԴ քննչական կոմիտեն:
Այս տարվա սկզբից Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել էր մի քանի հոգու՝ հանցագործությանը մասնակցություն ունենալու կասկածանքով: Նաև մարտին ձերբակալվել էր մի ռուս կին, ում նույնպես կասկածում են, որ շփում է ունեցել մարդասպանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում առանցքային հարցերից մեկը կրկին եղել է գյուլենականների դեմ պայքարը
- Թուրքիայում խնդրել են Գյուլենին դատապարտել գրեթե 3000 տարվա ազատազրկման
- Թուրքական իշխանությունների թիվ մեկ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը տեղափոխվում է Կանադա
- ԶԼՄ. Անկարայում մեկը ՌԴ դեսպանի սպանողի անունով բանկային հաշվեհամար է բացել
- Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել
- Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանողին կհուղարկավորեն անանուն գերեզմանոցում
- Անկարայում ռուս դեսպանին սպանության վարկած՝ օգնել են դեսպանատնից
- Պուտին. Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիան ստանձնել է ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը
- Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
- Թուրքիայում ձերբակալվել է Գյուլենի եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները