ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. Ջեյմս Ապատուրայ
«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին խոսելիս ուզում եմ մեջբերում անել վերջերս պաշտպանության նախարաի հետ իմ զրույցից՝ գերազանց գործնական համագործակացության ունենք բազմաթիվ ուղղություներով՝ առանց ավելորդ լուսաբանկան կարիքի, առաջընթացը նշանակալի է»,- Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին բերած նպաստի համար Աֆղանստանում և Կոսովոյում իրենց գործողություններին: Ջեյմս Ապատուրայի խոսքով, առաջիկայում Բրյուսելում կայանալու է Աֆղանստանում ներկա զինվորական ստորաբաժանումների համապատասխան երկրների պաշտպանության նախարարների ժողով, որին մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարարը: Նա տեղեկացրեց, որ ժողովին ի թիվս այլ հարցերի քննարկելու են Աֆղանստանում ներկա զինուժի ծավալների թեթևակի մեծացման հարցը:
«Շատ ասպարեզներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակացությունն առաջնդրվում է շատ լայն շրջանակային համաձայնագրով»,- հավելեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: