Սևանում դադարեցվել է ապօրինի շարժական գազալցակայանների շահագործումը
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են Սևան քաղաքի Շինարարների փողոցում վաճառք իրականացնող «ԶԻԼ» մակնիշի երեք մեքենաների վրա վերասարքավորված հեղուկ գազի լցավորման շարժական կայանները: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կայանների գործունեությունը դադարեցվել է և արգելվել:
«Օրերս «Regnum» Լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակից դիմում էր ստացվել ՀՀ կառավարություն առ այն, որ Սևան քաղաքի մի շարք բնակիչներ ահազանգում են այն մասին, որ իրենց բնակելի շենքերին կից Շինարարների փողոցում գործում են ապօրինի շարժական գազալցակայաններ:
Ստացված տեղեկատվության և ՀՀ կառավարության հանձնարարականի համապատասխան ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ուսումնասիրություններ է իրականացրել դիմունի հետքերով:
Ուսումնասիրության արդյունքում սույն թվականի հունիսի 10-ին և 12-ին Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ: Օրենքի համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման և կիրառման պարտավորությունը կրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, որոնք, մասնավորապես, պետք է արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնեն գրանցման ռեեստրում և ապահովեն տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան տույժերի` օրենքի ողջ խստությամբ»,- ասված է ԱԻն հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը խիստ անբավարար է գնահատում
- Հանձնարարվել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում