Ապրիլյան պատերազմում վիրավորված Դանիել Դավթյանը ենթարկվել է գլխի պլաստիկ վիրահատության
Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Դանիել Դավթյանը Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ենթարկվել է բարդ վիրահատության: Ինչպես Panorama.am-ի թղթակցին հայտնեցին Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից, Դանիելը գլխի պլաստիկ վիրահատություն է տարել:
«Պլաստիկ վիրաբուժական միջամտությունը բարեհաջող ավարտ է ունեցել ոչ միայն շնորհիվ Դանիելի լավատեսության ու տոկունության, այլև Համալսարանական հիվանդանոցի մասնագետների, նյարդավիրաբույժների խմբի արհեստավարժ աշխատանքի»,- ասացին լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Մատաղիսում մարտական գործողությունների հետևանքով Դանիելը գլխի բեկորային վնասվածք է ստացել: Պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ, բազմաթիվ մանր բեկորներ էլ՝ մարմնի տարբեր հատվածներ: Նրան դուրս է բերել ընկերը և բուժկետում առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ ապրիլի 4-ին՝ Երևան:
Դեռ նախորդ տարվա հունիսին Panorama.am-ը Երևանի զինվորական հոսպիտալում զրուցել էր Դանիելի և նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանի հետ: Վերջինս ասել էր, որ նրա վիճակը ծայրաստիճան ծանր էր, և քիչ հույսեր կային, որ նա ողջ կմնար: Դանիելը երկար ժամանակ եղել է կոմայի մեջ, նրան վերակենդանացման բաժանմունքում մկրտել են, իսկ մի քանի օր հետո արդեն կոմայից դուրս է եկել:
Դանիելն այն ժամանակ դեռ չէր կարողանում քայլել և մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ անպայման պետք է քայլի: Մեկ տարի անց Դանիելը քայլում է, բայց Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում շարունակում է նաև վերականգողնական բուժում ստանալ:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանում վիրավորված Դանիելի ու Հայկի բուժումը շարունակվում է
- Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավորում ստացած զինվորը չի հուսահատվում
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան