19:07 12/06/2017 Հայաստան

Skype-ի պատճառով հեռախոսը մի փոխեք, այլ Zangi ներբեռնեք. խորհուրդ՝ Սամվել Մարտիրոսյանից

Microsoft-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Windows Phone-ով աշխատող սարքավորումները 2017 թվականի հուլիսի 1-ց կզրկվեն Skype-իSkype-ի հասանելիությունից։ Թե ինչ պետք է անեն օգտատետերը՝շարունակելու օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից՝Panorama.am-ի թղթակիցը պարզեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։

Վերջինս նկատեց, որ օգտատերերը կամ պետք է փոխեն իրենց հեռախոսների և գաջեթների հին օպերացիոն համակարգերը կամ հրաժարվեն Skype-ից՝ ներբեռնելով նույնատիպ, այլընտրանքային ծրագրեր:

«Եթե 10 տարի առաջ Skype-ը համարվում էր իր տեսակի մեջ միակը, ապա այսօր նրան ոչ մի բանով չեն զիջում Ֆեյբուքի messenger-ը, Viber-ը, Zangi-ն։ Հետևապես պետք է մտածել՝ միայն Skype-ից օգտվելու համար արժե՞ հեռախոս փոխել»մ,- հարց հնչեցրեց Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ արդեն հուլիսից Windows Phone-ով աշխատող սարքավորումներ կզրկվեն Skype-ի հասանելիությունից։

«Մենք նկատել ենք, որ դուք հիմա կամ նախկինում օգտագործել եք Skype-ը Windows Phone 8-ի, Windows Phone 8.1-ի վրա, Messaging հավելվածում Windows 10 Mobile-ի, Windows RT-ի կամ TV-ի համար։

Ցավոք, տեղեկացնում ենք ձեզ, որ մենք պատրաստվում ենք հեռացնել Skype-ի այդ տարբերակները։ Արդյունքում, 2017 թ.-ի հուլիսի 1-ից դուք այլևս չեք կարողանա օգտագործել դրանք»,- նշվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}