ԱԺ-ում ներքին աուդիտ է անցկացվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարի՝ Արա Սաղաթելյանի հրահանգով այս օրերին ներքին աուդիտ է անցկացվում: Իսկ նպատակն է հասկանալ, թե այս տարիներին արդյոք ԱԺ աշխատակազմի բաժինները արդարացված են աշխատել, արդյոք ֆինանսական խախտումներ եղել են, թե ոչ:
«Բանն այն է, որ վերջին տարիներին ԱԺ աշխատակազմը գնալով միայն ավելացել է, իսկ թե որքանով է արդյունավետ գործել, մեծ հարցական է»,-մեկնաբանել է թերթը:
«Ժողովուրդ» -ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, որ ԱԺ-ն ունի ներքին աուդիտի բաժին, որը օրենսդրության համաձայն՝ անցկացնում է ստուգումները:
«Ինչ վերաբերում է ձեր տեղեկություններին, ապա, հավանաբար, խոսքը ԱԺ-ի աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքների մասին է, ինչը օրենքով նախատեսված պարտադիր պահանջ է բոլոր պետական հիմնարկների համար: Իրականացվում է առկա գույքի գույքագրում, համեմատվում է հաշվապահական թղթերում առկա տվյալների հետ՝ նպատակ ունենալով վերջնական արդյունքով ներդնել գույքի կառավարման էլեկտրոնային համակարգ»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա