Գեղարքունիքի մարզի դատախազի և դատավորների դեմ քրգործը Կոստանյանի ցուցումով է հարուցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին մանրամասներն են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով: Բայց քանի որ կոնկրետ փաստեր ու բողոք չէր եղել, հնարավոր չէր եղել ապացուցել գումար վերցնելու փաստը:
«Եվ կաշառք տված Գալստյանները այս թեմայով աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց գործը ցանկալի ընթացք չի ստացել: Սակայն նկատենք, որ այս ժամանակ մահացել է կարևոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը, որն ըստ ցուցմունքի՝ Գալստյաններից վերցրել է գումարն ու չի տվել դատախազին: Ինչպես նկատվում է՝ գործը մտնում է փակուղի»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին