Մշակույթի նախարարն ուզում է, որ Հայաստանի հիմնը փոխվի. ՀԺ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին։ «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,-«Հայկական ժամանակ»-ի հարցին պատասխանելով՝ ասել է նա և հավելել, որ «Քեզ համար Հայաստանը» շատ լավ երգ է։
Հարցին ինքը կողմ կլինի՞ հիմնի այդ տարբերակին, Ամիրյանն արձագանքել է. «Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման և մրցույթի արդյունքում»:
Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխության հարց լինելուն, մշակույթի նախարարը պատասխանել է. «Ես կուզեի, որ լիներ»։