Հռոմում արգելել են ուտել և խմել շատրվանների մոտ
Հռոմի իշխանությունները արգելել են ուտել և խմել շատրվանների մոտ, լողալ այնտեղ, լվանալ հագուստը, լողացնել ընտանի կենդանիներին, - այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։ Նաև արգելվում է շատրվաններ նետել սիրվելի իրերը՝ բացի մետաղադրամներից։ Խախտողներին սպառնում է մինչև 240 եվրո տուգանք։
Նոր միջոցները վերաբերում են շուրջ 40 շատրվանների, որոնք պատմական և գեղարվեստական արժեք են ներկայացնում։
«Բոլորը պետք է հարգեն Հռոմի գեղեցկությունը»,-հայտարարել է քաղաքապետ Վիրջինիա Ռաջին։
Քաղաքային ոստիկանությանը ևս խնդրել են վերահսկել շատրվանների իրավիճակը՝ ավելի մեծ խնամքով։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում