Նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած արդյունավետ հանդիպումը և հատուկ ներկայացուցչին խնդրել է Գլխավոր քարտուղարին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերի վերահաստատումը:
Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և նրան փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի բարեմաղթանքներն ու կրկին հանդիպելու պատրաստակամությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպման սկզբում կազմակերպության անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցության և միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած ներդրման համար, ընդգծելով, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն այս տարիներին զարգացել են վստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Ջեյմս Ապատուրայը նշել է, որ Երևանից հեռանալու է այդ արդյունավետ համագործակցությունը շարունակելու հաստատակամությամբ:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Հանրապետության Նախագահը ներկայացրել է Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման նոր համակարգին անցնելու գործընթացը և բարեփոխումների կարևորությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ զարգացումներն ու իր գնահատականներն իրավիճակին: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին և անվտանգության տեսանկյունից մարտահրավերներին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահ. Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը
- Է. Նալբանդյանը դրական է գնահատել ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները
- ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակցիները սրտանց կողջունեն ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը. Ջ. Ապատուրայ
- ՆԱՏՕ-ն պատրաստակամ է պաշտպանելու իր բոլոր դաշնակիցներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
- ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. Ջեյմս Ապատուրայ
- Շահնազարյան. ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը ձեռնտու չէ Հայաստանին
- Դավիթ Շահնազարյան. Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին
- Վ․ Լահու․ Անհավանական բան է, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից
- Վ․ Լահու․ Չեմ բացառում ՆԱՏՕ-ի թուլացումը
- Վիլլիամ Լահու․ Այո, ՆԱՏՕ-ն այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքն է
- ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ․ Անդամ երկրների արտաքին քաղաքականությունը դաշինքին չի վերաբերում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին