ԱԺ նախագահ. Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը
«Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցության ներկայիս տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը»:
Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպմանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին գնահատվում է իբրև մեր երկրի բազմաշերտ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ:
Այս համատեքստում Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին և նշել. «Խաղաղապահ գործողությունների շնորհիվ մեր կարևոր ներդրումն ենք ունենում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ անվտանգություն սպառողից վերածվելով անվտանգություն արտադրողի»:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ ԽՎ-ի ծրագրերին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր երկրում կայուն առաջընթացին, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն արձանագրել է, որ Հայաստանն այսօր այնպիսի պետություն է, որը ոչ միայն աշխարհի համար որևէ խնդիր չի ստեղծում, այլև ակտիվորեն մասնակցում է աշխարհում խաղաղության ապահովմանն ուղղված գործընթացներին:
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները գնահատել է որպես վստահելի և հուսալի հարաբերություններ, որոնք, անշեղորեն առաջ ընթանալով, բավարարում են երկու կողմերին: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար:
Ջեյմս Ապատուրայը կարևորել է հասարակության և խորհրդարանի ցանկությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու ու զարգացնելու գործում և նշել, որ առաջիկայում կլինեն Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրեր:
Հարակից հրապարակումներ`
- Է. Նալբանդյանը դրական է գնահատել ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության շրջանակներում արձանագրված արդյունքները
- ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակցիները սրտանց կողջունեն ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը. Ջ. Ապատուրայ
- ՆԱՏՕ-ն պատրաստակամ է պաշտպանելու իր բոլոր դաշնակիցներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
- ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. Ջեյմս Ապատուրայ
- Շահնազարյան. ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը ձեռնտու չէ Հայաստանին
- Դավիթ Շահնազարյան. Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին
- Վ․ Լահու․ Անհավանական բան է, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին