Գագիկ Ծառուկյանը որոշել է սեպտեմբերից մասնակցել ԱԺ նիստերին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է սեպտեմբերից ավելի ինտենսիվ գալ ԱԺ, մասնակցել նիստերին, խմբակցության նիստերն անձամբ վարել։
«Պատճառներից մեկն այն է, որ լրիվ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո խստացվում է նաև պատգամավորների բացակայության հարցը: Եթե նախկինում այդ հարցը լուծվում էր ԱԺ նախագահի միջոցով, բավարարվում էին դիմում գրելով և բացակայությունները հարգելի համարելով, ապա 2018թ.-ից հետո ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների հարցը կհայտնվի Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում, որն էլ պետք է որոշի՝ հարգելի՞ են արդյոք պատգամավորների բացակայությունները։
Մանավանդ՝ կյանքը ցույց տվեց, որ անգամ աշխատավարձից կատարվող պահումները նիստերին չմասնակցելու խոչընդոտ չեն, քանի որ որոշ պատգամավորների, մասնավորապես՝ Ծառուկյանի համար այդ աշխատավարձն առանձնապես որոշիչ չէ, և նրանք աշխատավարձից անգամ կամավոր են հրաժարվում՝ փոխանցելով այս կամ այն կարիքավոր հիմնարկի՝ մանկատան կամ ծերանոցի»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա