Պետությունը սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները
«Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաև արտահանմանը»,- այս մասին նշել է Կարեն Կարապետյանն՝ այսօր բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցության ժամանակ։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ և նոր գյուղտեխնիկա:
«Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշեր, բանաձևեր: Մենք վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին և սուբսիդավորելու վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը: Մշակված նման բանաձևեր ունենք նաև թեթև արդյունաբերության համար»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում բանկային համակարգին ներկայացնել նշված ոլորտների ֆինանսավորման հայտանիշերը:
Բանկային համակարգի ներկայացուցիչները ողջունել են կառավարության նախաձեռնողականությունը, մասնավորապես, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ակտիվ գործունեությունը՝ արտահանողների խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվել է, որ այն մեծապես նպաստել է նաև վարկային ռիսկերի նվազեցմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին