ԿԳ նախարարը չի կարծում, թե Լեզվի տեսչությունն առաջիկայում կփակվի
Չեմ կարծում, որ Լեզվի պետական տեսչությունն առաջիկայում կփակվի և նրա գործունեությունն անիմաստ է, - այսօր Ազատության ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե բացի Լեզվի տեսչությունից՝ ԿԳՆ-ում այլ մարմինների որոնց պահելն անիմաստ է։
«Լեզվաքաղաքականությունը շատ կարևոր գործառույթ է, որը պետք է իրականացվի հայաստանում, բայց որ մեր կրթական կառավարման համակարգը՝ սկսած նախարարությունից ունի բավականին բարեփոխումների կարիք՝ ևս հստակ է»,-ասաց նախարարը»,- ասաց նա։
Նախարարի խոսքով սակայն, կրճատումների հարցին մեկ այլ կողմից էլ պետք է նայել. «Աշխատողները հիմնականում քաղծառայողներ են, որոնք վստահելով իրենց աշխատանքի կայունությանը, մտնում են վարկային, հիփոթեքային տարբեր ծրագրերի մեջ, և այդ պահին եթե առանց նախապատրաստելու, զուտ մեխանիկական կրճատումներ ես սկսում անել, մարդիկ կորցնում են ոչ միայն աշխատանքը, այլև շատ ավելի մեծ ֆինանասկան բեռի տակ են մտնում։ Դրա համար շատ կարևոր է բոլոր տիպի օպտիմալացման ծրագրերի պետք է շատ ավելի լայն ու խորը նայել։ Կրճատելիս պետք է այլընտրանք առաջարկել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳ նախարարը հայտարարել էր, որ կրճատվող ուսուցիչներին կտրամադրվի փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
- Կրճատվող ուսուցիչներին կտրամադրենք փոխհատուցում. նախարար
- «Լեզվի պետական տեսչությունը պրիմիտիվ ստուգումներ է անցկացրել». տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար
- Լեզվի տեսչությունը վերացնելը ընդունելի չէ. Լավրենտի Միրզոյան
- «Երբ մարդու ականջը հիվանդ է լինում, մարդուն չեն վերացնում, այլ տեղային բուժում են անում»
- Գրականագետը դեմ է լեզվի տեսչության լուծարմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան