Պերուի շամանները մտադիր են հաշտեցնել Վաշինգտոնին ու Փհենյանին
Պերուի շամանները որոշել են հաշտեցնել ԱՄՆ-ին և Հյուսիսային Կորեային հատուկ ծիսակարգի միջոցով, որն անցկացրել են Լիմայի գլխավոր տեսարժան վայրերից՝ Քրիստոսի արձանի մոտ:
Վեստի.ռու-ն գրում է, որ շամաններն անհանգստացած են Վաշինգոտնի և Փհենյանի միջև աճող լարվածությամբ, որը կապված է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման հետ:
Որպեսի երկրները լայնամասշտաբ պատերազմ չսանձազերծեն, շամաները վերցրել են Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի լուսանկարները, դրանց շուրջ ծիսական պարեր, հատուկ արարողություն իրականացրել: