Մենք պետք է հրավիրենք առաջին տուրիստի՝ Նոյի երկիր. Ռ. Մինասյան
«Այսպիսի լավ մոտեցումներ զբոսարջության նկատմամբ երբեք չեն եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն՝ անդրադառնալով Հայաստանում ներգնա և ներքին տուրիզմի զարգացմանը:
Նրա խոսքով՝ վարչապետի կողմից օպերատիվ մի քանի հանձնարարականներ եղան, որոնք կարող են նպաստել ներգնա տուրիզմի զարգացմանը:
Ռոբերտ Մինասյանն ասաց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի ներգնա տուրիզմի համար երկու ուղղություն կա՝ ռուսական և իրանական շուկան. «Պետք է քայլեր կատարել ինչպես այդ ուղղությունները զարգացնելու, այնպես էլ նորերը ներգրավելու ուղղությամբ: Բացի այն, որ մենք շեշտում ենք առաջին Քրիստոնյա երկիր լինելը, պետք է նաև տուրիստին հրավիրենք առաջին տուրիստի՝ Նոյի երկիրը»:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը կարևորեց ռուսների՝ ներքին անձնագրերով Հայաստան գալը, բայց դա բավարար չհամարեց. «Մեզ պետք է պլանավորված տուրիզմ, որի համար նախապես կվճարեն ու կայցելեն»:
Ռոբերտ Մինասյանը շեշտեց, որ բացի ներգնա տուրիզմից, պետք է զարգացնել ներքին տուրիզմը:
Ինչ վերաբերում է զբոսավարներին ու երկիրը ճիշտ ներկայացնելուն՝ նա ասաց, որ այդ խնդիրը ևս լրջագույն է. «Գիդերը պետք է համապատասխան լիցենզիա ունենան, համապատասխան կրթություն՝ երկրի պատմությունն ու քաղաքականությունը ճիշտ ներկայացնելու համար: Բացի պատմական անցյալը ցույց տալը, պետք է աշխարհին ներկայացնել նաև երկրի զարգացումը: Չի կարող զարգանալ տուրիզմն առանց մասնագետների: Հաճախ էքսկուրսիաներն անցկացնում են օտարերկրացիները, նման բան կարելի է թույլ տալ միայն նրանց, ովքեր կատուկ կուրսեր են անցել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան