Արամ Առաջինը հետևում է սիրիահայության վերականգնման աշխատանքներին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, Ազգային կենտրոնական վարչության հետ համատեղ, սիրիահայության վերականգնումը դարձրել է իր հայրապետական աշխատանքի շրջանակում առաջնահերթություն: Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, սիրիահայության վերականգնումը համարելով համահայկական կատարվելիք աշխատանք՝ այս ուղղությամբ նա կապի մեջ է թեմերի, Սիրիայի հայությանն օժանդակող կառույցների և անհատների հետ, որպեսզի վերականգնման գործընթացը դրվի ավելի կազմակերպված հիմքերի վրա:
Այս օրերին Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը գտնվում է Անթիլիասի Մայրավանքում՝ Արամ Առաջինի հետ սիրիահայության վերականգնման շուրջ խորհրդակցություններ ունենալու համար: Նա Արամ Առաջինին է ներկայացել Սիրիայում կատարված նախնական աշխատանքների ընդհանուր պատկերը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անհրաժեշտ հանձնարարականներ է տվել և պատասխանատու անձանց հրավիրել Անթիլիաս խորհրդակցությունների: Նախապատրաստական աշխատանքների ավարտին ծրագրվում է վերականգնման ընդհանուր հավաք կազմակերպել սեպտեմբերի սկզբին:
Հարակից հրապարակումներ`
- Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
- Քրիստոնեական համայնքը պետք է վերականգնի Հալեպի եկեղեցիները
- Մրոն և Մակիչը ելույթ են ունեցել Հալեպի Նոր Գյուղ թաղամասում
- Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
- Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
- Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «Արևելք»
- Հալեպի հայկական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության պատարագ
- Ավելի քան 7000 ընտանիք վերադարձել է Հալեպ
- Հալեպահայերը պատրաստվում են Ծաղկազարդին. «Արևելք»