Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացմանը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովի ժամանակ, Էրդողանը ասել է, որ «ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Իրաքի հյուսիսային հատվածի անկախության համար կդիտվի որպես Իրաքի տարածքային անմբողջականության խախտում»:
Ըստ Էրդողանի՝ դա ոչ միայն սխալ քայլ կլինի, այլև վտանգ կստեղծի տարածաշրջանի համար:
«Մենք այդ տարածաշրջանում աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը: Այս ճգնաժամային իրավիճակում նման քայլի գնալը ոչ մեկին ձեռնտու չէ»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ անկախության հանրաքվեն դատապարտել էին մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Բարզանին հունիսի 7-ին հայտարարել է, որ իրենք պատրաստվում են սեպտեմբերի 25-ին անցկացնել անկախության հանրաքվե:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան