Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը բարձրացնում է իր անհատական վարկանիշը
Norway Chess մրցաշարում Մագնուս Կարլսենի և Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը այս պահին 10.5 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը, և այն այժմ կազմում է 2803.5 կետ, որն այս պահին աշխարհում 4-րդ արդյունքն է:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքում ներկայացված է ընթացիկ վարկանիշների լավագույն տասնյակը.
1. —Կարլսեն Մագնուս 2823.9 −8.1
2. —Սո Ուեսլի 2810.6 −1.4
3. — Կրամնիկ Վլադիմիր 2806.9 −1.1
4. ↑3 Արոնյան Լևոն 2803.5 +10.5
5. ↓1 Կարուանա Ֆաբիանո 2802.2 −5.8
6. ↓1 Մամեդյարով Շահրիյար 2800
7. ↑2 Նակամուրա Հիկարու 2796 +11.0
8. ↓2 Վաշիե-Լագրավ Մաքսիմ 2791.6 −4.4
9. ↑1 Դին Լիժեն 2783
10 ↑1 Կարյակին Սերգեյ 2782.3 +1.3
Հիշեցնենք, որ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, իսկ 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթանակ էր տոնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին
- Norway Chess. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ
- Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ
- Norway Chess. Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ
- Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը
- Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը
- Լևոն Արոնյանը կմասնակցի Norway Chess գերմրցաշարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան