ՀԱԷԿ-ում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
«ՀԱԷԿ-ում այս պահին նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի»,-այս մասին հայտնել է «Ռուսատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը ՀԱԷԿ-ում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադարձ է կատարվել նաև առաջիկա երկու տարիներին պլանավորված միջոցառումներին։
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը շրջել են ատոմակայանում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին։
Աղբյուրը հիշեցնում է, որ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով մայիսի 10-ից ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից։ Պլանային աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի. «Ռոսատոմի» տնօրեն
- Կոմարով. Անհրաժեշտ է կենտրոնանալ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգման նախապատրաստման միջոցառումների վրա
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կավարտվեն 2019-ին
- ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին