«Հայաստան-Տաջիկստան առևտրաշրջանառությունն ընդլայնելու մեծ պոտենցիալ կա»
Այսօր Հայաստանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստըի ժամանակ հայկական կողմը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները, պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև Հայաստանում գործող արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությամբ (GSP, GSP+), որոնց օգտագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ինչպես հայ-տաջիկական երկկողմ համագործակցության, այնպես էլ առևտրաշրջանառության, ինչպես նաև երկու երկրների միջև արտահանմա և ներմուծման ակտիվացման համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս համատեքստում կարևորվել է նաև հայ-տաջիկական գործարար-համաժողովների անցկացումը:
Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ կա մեծ պոտենցիալ առևտրաշրջանառությունն ընդլայնելու, արտահանման և ներմուծման ակտիվացման համար և քննարկել են անհրաժեշտ քայլերը` երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկուստեք նշվել է, որ համատեղ գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ կան արդյունաբերության բնագավառում` մասնավորապես թեթև արդյունաբերության, ոսկեգործության, գորգագործության և ինովացիաների բնագավառում, ապակե տարաների և շինարարական ապակու արտադրության մեջ:
Նիստի ավարտին ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղություններն ու քայլերը:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են եղել` հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տաջիկական կողմից` ՏՀ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը
- Տաջիկ նախարար. Կցանկանայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով