Բոբ Դիլանի Նոբելյան դասախոսության մեջ նկատել են փոխառություններ դպրոցական ռեֆերատների կայքից
Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր, լեգենդար երաժիշտ Բոբ Դիլանին կասկածում են գրագողության մեջ: Նյուզու.քոմ կայքը գրում է, որ ամերիկյան Slate հրատարակությունը վերլուծել է նրա նոբելյան դասախոսությունն ու հայտնաբերել, որ տեքստը համընկնում է արտահայտությունների հետ, որոնք հրատարակված են դպրոցականների համար կայքերում:
Դիլանն իր դասախոսության մեջ խոսում է, մասնավորապես, իր ստեղծագործական գործունեության վրա գրական երեք գործի ազդեցության մասին՝ Հոմերոսի «Ոդիսականը», Ռեմարկi «Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխության», Հերման Մելվիլի «Մոբի Դիկ»: Նշվում է, որ փոխառությունները բավականին շատ են: 78 նախադասությունից 20-ում, որը Դիլանը նվիրել է Հերման Մելվիլի վեպին, նմանություններ կան դպրոցականների գրքերում ներկայացված արտահայտությունների հետ:
Նոբելյան հիմնադրամի կանոնադրւթյան համաձայն, Բոբ Դիլանը պետք է մինչև հունիսի 10-ը հանդես գար ավանդական դասախոսությամբ (մրցանակի հանձնումից վեց ամսվա ընթացքում), hակառակ դեպքում նա չէր ստանա 8 միլիոն շվեդական կրոնի չափովի մրցանակային գումարը: Նա ավանդական նոբելյան դասախոսության աուդիո-ձայնագրությունն էր ուղարկել Ստոկհոլմ:
Հարակից հրապարակումներ`
- Բոբ Դիլանը Ստոկհոլմ է ուղարկել Նոբելյան դասախոսության ձայնագրությունը
- Բոբ Դիլանը կգնա Շվեդիա՝ ստանալու իր Նոբելյան մրցանակը
- Բոբ Դիլանը Նոբելյան հիմնադրամի գումարը չի ստանա, եթե դասախոսություն չկարդա
- Բոբ Դիլանը չի գնա Ստոկհոլմ Նոբելյան մրցանակը ստանալու
- Բոբ Դիլանը հրաժարվել է Նոբելյան մրցանակը ստանալուց առաջ հարցազրուց տալ
- Բոբ Դիլանը՝ գրականության Նոբելյան մրցանակակիր