Թուրքիայում հայ կանանց դժվարությունների մասին՝ Ստամբուլի հայկական ռադիոյի եթերում
Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հաղորդման հյուր Մելինեն սեփական փորձից խոսել է Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություն լինելու, ազգային փոքրամասնություն ներկայացնող կին լինելու հետ կապված դժվարությունների մասին:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ հասարակության մեջ տղամարդկանց գերիշխանության ձևավորմանը, կանանց կողմից այդ երևույթին տրվող արձագանքներին, տղամարդ-կին հարաբերությունների վրա դրա ազդեցությանը:
Հիշյալ հաղորդումը կարելի է ունկնդրել նաև «norradyo.com» կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին