Մեյը խորհրդակցություն կգումարի Լոնդոնի հրդեհի կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միջգերատեսչական խորհրդակցություն կգումարի՝ Լոնդոնի արևմուտքում բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, - գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մեյը խնդրել է ժամը 16:00-ին (19:00-ին Երևանի ժամանակով) միջգերատեսչական խորհրդակցություն անցկացնել արտակարգ իրավիճակների քարտուղարությունում՝ ջանքերը համակարգելու և անհրաժեշտության դեպքում արտակարգ ծառայություններին ու տեղական իշխանություններին աջակցություն ցույց տալու համար»,-հայտարարել է վարչապետի ներկայացուցիչը:
Նա նաև հայտնել է, որ վարչապետը «խորապես վշտացած է Grenfell Tower-ում մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ և իրազեկված է պատահարի հետ կապված վերջին լուրերի մասին»:
Վերջին տվյալների համաձայն՝ Լոնդոնի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 70 մարդ: Հրշեջների հաղորդմամբ՝ ներկա պահին շենքի փլուզման վտանգ չկա, իսկ դրան հարակից բոլոր փողոցները փակ են երթեևեկության համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը խոստացել է անվճար կերակրել Լոնդոնի հրդեհից տուժածներին
- Լոնդոնում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան