Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում. «Հրապարակ»
Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում, հաջորդ և թերևս վերջին արտահերթ նիստը կկայանա, հավանաբար, հուլիսի 6-ին՝ կներկայացվի կառավարության ծրագիրը։ Ապա նորաթուխ պատգամավորները կգնան արձակուրդ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Իսկ մի շարք «շուստրիներ» էլ սպասում են նիստերի ավարտին, որ լրագրողների ոտքն ԱԺ-ում չերևա, և անցնեն աշխատասենյակները կապիտալ վերանորոգելուն: Տեսնելով, որ վերանորոգում անողները հայտնվում են մամուլի էջերում, որոշել են խորամանկության դիմել և աղմուկից խուսափել՝ այդ գործը փոքր-ինչ հետաձգելով»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա