«Մի բզբզա». Գագիկ Ծառուկյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»
Մի քանի օր առաջ Արգամ Աբրահամյանը լուսանկարներ է տեղադրել Արտաշատի փողոցներում ասֆալտապատման աշխատանքների մասին, գրելով․ «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը...»։ Սա վկայում է այն մասին, որ Աբրահամյանները հեշտ չեն հանձնելու Արտաշատը։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանի թիմակիցները ոգևորված են իշխանության «նահանջից»՝ շաբաթներ առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արդեն որոշված հարց է եղել, սակայն ինչ-որ բան խանգարել է, և մինչ օրս ԺՊ չեն նշանակել։ Թերթի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը փորձել է Արտաշատի հարցում զսպել Հովիկ Աբրահամյանին՝ «մի բզբզա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա