Քաղաքական 16:57 14/06/2017 Հայաստան

Ռիչարդ Գիրագոսյան. Մենք արդեն համեմատվում ենք ինքներս մեզ հետ

«ՆԱՏՕ հանրային դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում օրերս Ծաղկաձորում անցկացված սեմինար-քննարկման շրջանակներում պաշտպանական ոլորտի բարեփոխումների, մարտահրավերների շուրջ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետներն է հայտնել «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Panorama.am- Պարոն Կիրակոսյան, հաշվի առնելով այն փաստը, որ մենք գտնվում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, պաշտպանական ոլորտի զարգացումն առաջնային կարևորության հարցերից է: Ինչ եք կարծում, այդ հանգամանքից ելնելով բարեփոխումներն ինչ մակարդակի հրատապություն ունեն, և ինչպիսին պետք է լինեն:

Ռ. Գիրագոսյան- Առաջին հերթին կարևոր է նշել, որ մենք չենք ապրում այնպիսի տարածաշրջանում որտեղ ոչ պատերազմ է ոչ խաղաղություն: Ցանկանում եմ պնդել, որ Հայաստանն իր անկախության առաջին իսկ օրվանից բախվում է մի իրականության հետ, որտեղ միշտ կա պատերազմի ռիսկ: Դա նշանակում է, որ պաշտպանական և ռազմական բարեփոխումները Հայատսնայնան իրականության մեջ առաջին իսկ օրվանից առաջնային կարևորություն են ունեցել: Այլ կերպ ասած՝ պաշտպանության առումով մենք մենք չենք կարող այդ ամենին լուրջ չվերաբերվել: Անցյալ տարվա ապրիլից ամենակարևոր բանը, որ մենք սովորեցինք, դա ոչ թե ռազմական գործողություններն էին, այլ այն, որ մենք կարողացանք դասեր քաղել դրանից: Ուստի դա նաև նշանակում է, որ Հայաստանում պաշտպանական բարեփոխումների էությունը կայանում է նաև նրանում, որ մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին:
Իսկ Ադրբեջանը շարունակում է պատրաստվել նախկին պատերազմին: Դա նշանակում է, որ մենք ունենք որակական առավելություն: Ռազմական այդ ոլորտում կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը: Եվ պաշտպանության բնագավառում կան մի քանի բարեփոխումներ, որոնք յուրահատուկ են Հայաստանի համար և շատ կարևոր: Օրինակ՝ ռազմական կրթությունը Հայաստանի համար ավելի կարևոր է, քան մնացած երկրներում, որովհետև այն ավելի շատ կենտրոնանում է հոգեբանական զարգացվածության վրա: Երկրորդ կարևոր ոլորտն այն է, որ հիմնական շեշտադրումն արվում է ոչ թե զինվորականության բարձր, այլ ավելի ցածր դասի վրա: Այլ կերպ ասած՝ այժմ ղեկավարումը լիդերությունը գալիս է ոչ թե վերևից, այլ ներքևից: Այսօրվա կապիտանները մայորները և փոխգնդապետերն ու գնդապետերը ավելի կարևոր են քան ավելի բարձրերը: Սա ոչ թե քննադատություն է, ուղղված գեներալներին, այլ իրականություն: Քանի որ նախկինում ոչ թե գեներալներն են ունեցել ռազմական փորձ, այլ կապիտանները և միջին սպայական դասի ներկայացուցիչները: Եվ մյուս տարբերությունն այն է, որ այժմյան գեներալները խորհրդային միության դպրոցն են անցել, իսկ ավելի երիտասարդ սպաները հայկական ռազմակրթական համակարգի հետնորդ են: Եվ անցած տարվա ապրիլից հետո երկրորդ փաստը, որ պետք է ընդունել, ինչն անշուշտ, ընդունվեց, այն էր, որ կոռուպցիան շատ մեծ վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը:

Panorama.am-Բարեփոխումների տիրույթում կարելի է դիտարկել նաև ռազմարդյունաբերության զարգացմանը խթանելու հանգամանքը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման քայլերը:

Ռ. Գիրագոսյան- Պատճառը որ ես դրական եմ վերաբերվում այս ամենին այն է, որ մենք այժմ բարեփոխումների նոր փուլի մեջ ենք: Մենք այլևս չենք բավարարվում նրանով, որ մեզ համեմատենք Ադրբեջանի հետ: Մենք արդեն մեզ համեմատում ենք ինքներս մեզ հետ՝ հիմնվելով մեր պահանջների ու չափանիշների վրա: Լավատեսությանս երկրորդ պատճառն այն է, որ այժմ հիմնվում ենք ավելի շատ ուսումնասիրությունների ու գիտության վրա, որը նաև բարեփոխումների ապագան է: Օրինակ, ռազմադաշտը փոխվում է ռոբոտների և նոր տեխնոլոգիաների առկայութմաբ: Ինչքան էլ որ հեգնական է կամ տարօրինակ է հնչում, Հայաստանն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրների շարքում է: Եվ ի տարբերություն Հայաստանի տնտեսության խնդիրներին՝ օլիգարխիա, կոռուպցիա և այլն, ռազմական արդյունաբերությունը ավելի բաց է: Երկրորդ խնդիրն այն է, որ գիտության մեջ շատ քիչ են ներդրումներ կատարվում վերջին տարիներին: Սա նաև առիթ կդառնա, որպեսզի նորից վերադառնանք դրան, որովհետև խորհրդային ժամանակաշրջանում պաշտպանական և գիտական ոլորտները Հայաստանում բարձր մակարդակի վրա են եղել: Իրականում պաշտպանական համակարգի բարեփոխումներն այնքան էլ կախված չեն քաղաքականությունից: Ուստի կատարվելու են այդ բարեփոխումները:

Panorama.am- Եկեք խոսենք մարտահրավերներից: Չավարտված այս պատերազմը ստիպում է միշտ պատրաստ լինել հաղթահարելու որոշակի մարտահրավերներ ու նաև պատրաստ լինել սպասվող մարտահրավերներին ու սպառնալիքներին: Գիտենք նաև որ Ադրբեջանը շարունակ զինվում է՝ ավելացնելով իր սպառազինության քանակն ու տեսականին, կարծես վաղը պետք է սկսվեն պատերազմական գործողությունները: Ինչպիսի սպառնալիքներ կան մեր առջև ծառացած:

Ռ. Գիրագոսյան- Մենք պետք է պատրաստվենք այն սպառնալիքներին, որոնց մասին անգամ տեղյակ չենք: Օրինակ ամերիկյան պաշտպանական ոլորտը բավականին ուժեղ էր, սակայն նրանք չէին կարող կանխագուշակել թե որտեղից կարող է գալ սպառնալիքը (նկատի ունի 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը – հեղ.): Այլ կերպ ասած՝ մենք պետք է պատրաստ լինենք այնպիսի մարտահրավերների, որոնք կարող են սպառնալ Մեծամորին: Պետք է պատրաստ լինենք երկրաշաչժի վտանգին, անգամ Վրաստանի կամ Թուրքիայի քայլերին: Այլ կերպ ասած՝ մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն Ադրբեջանի այլ նաև նրա ընկերների քայլերին:

Հարցազրույցը՝ Վահագն Սարոյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}