Սմբատ Դաղբաշյան. 15 հազար դոնոր ունենք, բայց բավարար չէ
«Ունենք 15 հազար դոնոր, սակայն այդ թիվը պետք է ավելացնենք»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Մասնագետն ասաց, որ առկա պահանջարկը բարելավելու համար բնակչության 2 տոկոսը պետք է լինի դոնոր: Ապրիլյան պատերազմի ժամանակ դոնորների թվի կտրուկ աճ է եղել, այսօր պահեստավորված արյան բաղադրիչներ կան:
«Դոնորները պետք է լինեն մշտական»,-ասաց Դաղբաշյանը, ավելացնելով, որ դոնոր կարող են դառնալ 18 տարին լրացած, բարությամբ լցված մարդիկ, իհարկե, կան սահմանափակումներ:
Նա բացատրեց, որ արյունատվության ակցիաներն իրականացվում են մասնագետների վերահսկողությամբ: Վերցված արյունը կենթարկվի հետազոտության, եթե չկան ինֆեկցիաներ, նոր կարող են օգտագործել:
Օրինակ, Արմեն Աշոտյանը վերջին վիրահատությունից հետո չի կարող արյան դոնոր լինել: Կատակում է՝ վերցնածն էլ ամբողջությամբ չեն օգտագործելու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները