Բռնցքամարտի հավաքականը մեկնել է Խարկով
Այսօրբռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը կկայանա հունիսի 16-ին:
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: