Կառավարությունն անհատական մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր ներդրողի. Վաչե Գաբրիելյան
ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել Տաջիկստանից ներդրողների հետ և անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրին- այս մասին այսօր «Հայաստան-Տաջիսկտան» գործարար համաժողովի բացման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Երկու երկրները լավ հնարավորություններ ունեն համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործական, ոսկերչության, գյուղատնտեսական ոլորտներում։ Մեր երկրում գործում է մասնավոր ներդրումների պաշտպանության օրենսդրությունը»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ շատերն այս համաժողովի միջոցով կկարողանան բացահայտել Հայաստանը տնտեսական համագործակցության ներուժի առումով։
Տաջիկստանի հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան իր խոսքում նշեց, որ սա լավ հնարավորություն է երկու երկների ունեցած մեծ ներուժը զարգացնելու համար:
«Համագործակցությունը երկու երկների առջև մեծ հնարավորություններ կբացի: Մենք հետաքրքրված ենք երկու երկների միջև կապերի զարգացմամբ: Մենք կարող ենք որակյալ ապրանք արտադրել եվրոպական և ասիական երկրների շուկաներ արտահանելու համար», - ընդգծեց նա՝ բոլոր ջանքերը կներդնեն այս ամենի համար։
Հարակից հրապարակումներ`
- «Այս պահին Տաջիկստանի հետ առևտրաշրջանառությունը շատ ցածր է». համաժողով
- Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանում
- «Հայաստան-Տաջիկստան առևտրաշրջանառությունն ընդլայնելու մեծ պոտենցիալ կա»
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը
- Տաջիկ նախարար. Կցանկանայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով