Լոնդոնում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ
Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրանք բոլորը հոսպիտալացվել են:
«Մենք կարող ենք հաստատել, որ 30 հոգու տեղափոխել ենք Լոնդոնի հինգ հիվանդանոց»,- նշված է Լոնդոնի շտապօգնության ծառայության հաղորդագրության մեջ:
Հրդեհի վայրում է շտապօգնության 20 խումբ:
Ուժեղ հրդեհը բռնկվել է Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում: Դեպքի վայրում է 40 հրշեջ մեքենա և ծառայության 200 աշխատակից:
Բի-Բի-Սի-ի թղթակիցը հայտնել է, որ ամբողջ շենքում հրդեհ է, հնարավոր է 27 հարկանի շենքը փլուզվի: Ոստիկանությունը շենքը շրջափակել է, փորձում է հավաքված մարդկանց հեռացնել:
russian.rt.com-ն, հղում անելով այլ լրատվամիջոցների, գրում է, որ հրդեհի պատճառը հնարավոր է լինի պայթյունը չորրորդ հարկում: