Ազգային Ժողովում արյուն են հանձնում
Ազգային Ժողովի նիստերի դահլիճին կից կանաչ սրահում այս պահին անսովոր իրարանցում է: Սպիտակ խալաթով բժիշկներ են, ապակե սրվակներ, բուժպարագաներ:
Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ այսօր առավոտից մեկնարկել է արյունատվության ակցիա: Որպես դոնոր մասնակցում են օրենսդիր մարմնի անդամներն ու աշխատակիցները:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ արյուն տալուց հետո մարդիկ բարիանում են: ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը կատակեց, ընդդիմութունն էլ կարող է արյուն տալ, դրա կորուստը չի ազդում ձայնի վրա:
Թե ովքեր կարող են դառնալ արյան դոնորներ՝ կարդացեք Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պահանջները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները