ConverseQvota` ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը
Կոնվերս Բանկն առաջարկում է ամառային հանգստի կազմակերպման լավագույն տարբերակը՝ ConverseQvota ծառայության գործարկմամբ Բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/սահմանաչափի օգտագործման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:
«Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, ConverseQvota ծառայության շրջանակում հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու է որպես մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկ: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով` օպտիմալացնել ծախսերը և պլանավորել ընտանեկան բյուջեն»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:
Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով:
Բանկում ընդգծել են, որ ConverseQvota ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել «Վիզա Կոնկորդ», «Տաթև», «Լիբերթի» և «Գասա», «Սպուտնիկ» տուրիստական գործակալությունների և Fly Dubai ավիաընկերության ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս, ներգնա ու արտագնա տուրիստական փաթեթ:
«Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ: Առաջիկա օրերին ConverseQvota ծառայության գործընկեր կազմակերպությունների ցանկը կհամալրի «Արմենիա» ավիաընկերությունը»,- ամփոփել են բանկում:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
- Կոնվերս Բանկ. Էռնեկյան դպրոցի սաներին կաջակցենք նաև դպրոցն ավարտելուց հետո
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում
- Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով
- Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին