Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանում
Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի օդանավը: Բարձրաստիճան հյուրին դիմավորեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Էմոմալի Ռահմոնը Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, պաշտոնական այցով նա Հայաստանում կլինի հունիսի 14-15-ը:
Այցի շրջանակում Երևանում կանցկացվի Հայաստան-Տաջիկստան գործարար համաժողով, որը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան-Տաջիկստան առևտրաշրջանառությունն ընդլայնելու մեծ պոտենցիալ կա»
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը
- Տաջիկ նախարար. Կցանկանայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով