Գյուղապետերն ահազանգում են՝ կարկուտը հարյուր տոկոս ջնջել է բերքը. ՀԺ
Հունիսի 12-ին տեղացած կարկուտը էական վնասներ է հասցրել հատկապես Արմավիրի մարզի մի շարք համայնքներում: Խոսվում է բերքն ընդհուպ հարյուր տոկոսով ոչնչանալու մասին: Արմավիրի մարզում Էջմիածնի տարածաշրջանի 9 գյուղերի բնակիչներ, իրենց անելանելի վիճակից դրդված, երեկ առավոտյան բողոքի ցույց են իրականացրել՝ փակելով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնից դեպի Արմավիր տանող հատվածը: Կարկուտից տուժած գյուղերից մեկն Ամբերդն է:
Համայքնի ղեկավար Սամվել Բաբայանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է.«Մենք հիմա վնասներն ենք հաշվարկում, բայց տեղ կա, որ հարյուր տոկոս ջնջել է, տեղ կա՝ 70, տեղ կա՝ պակաս: Հիմնականում բանջարանոցը լրիվ ոչնչացրել է: Բանջարանոց չկա»:
«Անցյալ տարի հակակարկտային երկու կայան ենք դրել, բայց քամու ժամանակ չեն աշխատում: Երեկ մի պահ քամի չէր, խփեցին: Դա ահագին օգուտ տվեց»,- ասել է նա:
Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը նույնպես խոսելով երեկ տեղացած կարկուտի մասին, ասել է, որ վնասը հարյուր տոկոսանոց է: Ասել կուզի՝ մրգի առատության մասին վկայող անվանումով գյուղում այս տարի միրգ չի լինի: «Ոչ միրգ, ոչ բանջարանոց, ոչինչ չի մնացել: Գյուղի միայն այն հատվածում, որը Էջմիածնի տարածաշրջանի հողերին կպած է, այդքան վնաս չի եղել, մնացածը՝ գյուղի սկզբից, սրբել է»,- փոխանցել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան