Հայտարարություն. Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները շինծու են
Մի քանի կուսակցություններ տարածել են հայտարարություն, որով քաղաքագետ և քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները համարում են մտացածին ու շինծու:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով այն, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքագիտական հանրությանը և հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր հետևողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին, նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ է. ի դեմս Անդրիաս Ղուկասյանի վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին,ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական և սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը և քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ: Այդպիսի անհրաժեշտ քայլերի շարքում կարևորում ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման արդար պահանջի բավարարմանն ուղղված միջազգային ջանքերը»:
Հայտարարության ներքո ստորագրել են՝
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զ. Փոստանջյան
«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ՝ Պ. Մակեյան
«Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ՝ Հ. Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ՝ Ր. Կ. Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ՝ Ա. Մարտիրոսյան
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ՝ Գ. Հովսեփյան
«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ՝ Ա. Խաչիկյան
«Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցութան նախագահ՝ Ս. Գիմիշյան:
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին
- Անդրիաս Ղուկասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Երևանի 4-րդ ընտրատարածքում
- Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը
- Անդրիաս Ղուկասյանի պաշտպանական խումբը պնդում է, թե նրան փորձում են մեկուսացնել քաղաքական իրադարձություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան