Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվեց 5 մլն դրամ
«Այս հիվանդանոցում, որտեղ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ, ուղղակի անհրաժեշտ էր ունենալ արյունաբանական կենտրոն: Առհասարակ նմանատիպ բժշկական հաստատությունների համար դա ռազմավարական նշանակություն ունի»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում Արյունաբանական կենտրոնի բացմանը։
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արյունաբանական կենտրոնի բացման արարողությունից հետո այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում բուժվող քառօրյա պատերազմում վիրավորված նախկին զինծառայողներին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդարանի նախագահը զրուցել է տղաների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վերականգնողական կենտրոնին է տրամադրել Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամից 5.000.000 դրամ և վստահություն հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին