«Այս պահին Տաջիկստանի հետ առևտրաշրջանառությունը շատ ցածր է». համաժողով
«Հայաստան-Տաջիկստան համագործակցության ոլորտները բազմազան են»,- այսօր «Հայաստան-Տաջիսկտան» գործարար համաժողովի բացումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստանի զարգացման հինադրամի» արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը՝ նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի համաժողովից։
Նա առանձնացրեց տեքստիլ արդյունաբերությունը, ոսկերչության, շինանյութերի արտադրության, գյուղմթերքի վերամշակման, տուրիզմի, բանկային ոլորտները, որոնց ուղղությամբ համագործակցության խորացման հեռանկարներ կան. «Հուսով եմ, որ այսօր իսկ այդ համագործակցության հիմքերը կդրվեն»։
«Հայաստանի զարգացման հինադրամի» արտահանման գծով տնօրենը նշեց, որ այս պահին Տաջիկստանի հետ առևտրաշրջանառությունը շատ ցածր է և համաժողովի նպատակն է նպաստելու այդ ծավալների բարձրացմանը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են շուրջ 100 հայաստանյան և 36 տաջիկական ընկերությունների գործարարներ։ Համաժողովից հետո վերը նշված ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված են B2B հանդիպումներ։
Ըստ ՀՀ մաքսային վիճակագրության՝ նախորդ տարի Հայաստանից-Տաջիկստան է արտահանվել 663,8 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ թվում՝ դեղամիջոցներ, ակրիլային պոլիմերներ, օգտագործված հագուստ, ոսկերչական իրեր և գործիքներ։ Առևտրային ծավալներով ներմուծում չի գրանցվել։
«Հայաստանի զարգացման հինադրամի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները հնարավորություն կտան քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերն ու մեծացնել հայկական արտադրանքի արտահանման ծավալները։
Համաժողովը կազմակերպվել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցի շրջանականերում։
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանում
- «Հայաստան-Տաջիկստան առևտրաշրջանառությունն ընդլայնելու մեծ պոտենցիալ կա»
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը
- Տաջիկ նախարար. Կցանկանայինք, որ մեզ հետ կիսվեիք ձեր հաջող փորձով