Այս տարի միջակից ցածր է ծիրանի և խաղողի բերքի քանակը. Հրաչ Բերբերյան
Օրերս տեղացած կարկուտից վնասվել է Արմավիրի մարզի 10 գյուղ՝ միջինը 300 հեկտարով: Վնասվել են պտուղ-բանջարեղենային գրեթե բոլոր կուլտուրաները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, այդ գյուղերը կարելի է համարել աղետի գոտի, և պետությունը, որպես գյուղացուն օգնություն, պետք է սառեցնի նրա վարկերը: Բերբերյանի համոզմամբ, պետք է ոչ թե վրացական անորակ պարարտանյութ բաժանել կամ ոռոգման ջրի գումարները փոխհատուցել, այլ մարդկանց վարկերը սառեցնել:
«Լավ կլիներ՝ գյուղացուն ֆինանսական աջակցություն ցուցաբերվեր: Վարկերի ժամկետները, երկարաձգելու փոխարեն պետք է դրանք ամբողջովին սառեցվեն՝ մարդկանց կրկին պարտքերի տակ չթաղելու համար: Այգիներում պետք է տեղադրվեն 100 տոկոս արդյունավետության նոր տեխնոլոգիաներ՝ բերքը պաշտպանելու տարերային աղետներից:
Հակակարկտային սարքերը օգուտ չեն տալիս, գյուղացիները հրաժարվում են դրանցից՝ չնայած փորձում են շարունակաբար դրանք փաթաթել մարդկանց վզին: Ամենաարդյունավետը ցանցային համակարգն է, 100 տոկոսանոց արդյունավետություն է ապահովում»,- ասաց բանախոսը:
Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ այս տարի միջակից ցածր է ծիրանի և խաղողի բերքի քանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան