Ռուսաստանն ԱՄՆ-ին թշնամի չի համարում. Պուտին
«Ռուսաստանն ԱՄՆ-ին թշնամի չի համարում»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՏԱՍՍ-ը գրում է՝ նա կարծում է, որ Ամերիկայում աճող ռուսաֆոբիան հետևանք է ԱՄՆ ներքաղաքական պայքարի։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ։
Աղբյուրը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինի կարծիքով, Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ, նախևառաջ, կարող է համագործակցել զենքի չտարածման և վերահսկողության հարցերում։ Նաև կարծում է, որ առանց ԱՄՆ-ի անիմաստ է պայմանավորվել բնապահպանական խնդիրների լուծման շուրջ։
Պուտինը հույս է հայտնել, որ Միացյալ նահանգները կառուցողական դերակատարություն կունենան Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի կարգավորման հարցում։