Թբիլիսիում այսօր պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր հայ կանայք
Թբիլիսում ընթանում է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը։ Հայաստանի հավաքականից այսօր պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր կանայք։
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ խոցասուսեր զենքաձևի տղամարդկանց մրցաշարում Էդուարդ Օվիկյանը լավագույն 64-ի համար պայքարում գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում հայ սուսերամարտիկը պարտվել է։
Նույն զենքաձևում Միքայել Ղազարյանը չի կարողացել մտնել լավագույն 64-ի մեջ։ Ճկասուսերում մեր երեք սուսերամարտիկները՝ Վահագն Մորիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Պարգև Ստեփանյանը նույնպես պարտվել են լավագույն 64-ի համար պայքարում։
Հարակից հրապարակումներ`
- Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնի վեց մարզիկ
- Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան՝ աշխարհի առաջնության ութ ուժեղագույնների թվում