Մշակույթ 10:20 15/06/2017 Հայաստան

«Ամեն» շոու-ներկայացման ընթացքում կիրականանա հայտնի սոպրանո Հրաչուհի Բասենցի երազանքներից մեկը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հունիսի 23-ին «AMEN Project» ընկերությունը ներկայացնելու է «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացումը: «Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: «Ամեն»–ը բացառիկ միջազգային նախագիծ է, որին մասնակցում են հայ հայտնի երգիչներ, ովքեր նաև գործունեություն են ծավալում դրսում: Նրանց թվում է նաև Գերմանիայի Բավարիա երկրամասի Նյուրնբերգ քաղաքի Պետական оպերայի թատրոնի առաջատար սոպրանոներից  Հրաչուհի Բասենցը:

Այս համերգի ընթացքում կատարվելու է Հրաչուհի Բասենցի երազանքներից մեկը՝ երգելու է  ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ:

«Ինձ համար մի նոր ձևաչափ է: Հավատացած եմ, որ լավ է անցնելու: Երգելու եմ իմ ամենասիրելի տղամարդ արտիստներից մեկի հետ, ում հետ երազել եմ երբևէ բեմ բարձրանալ՝ մեծն մաեստրո Բարսեղ Թումանյանի: Դա երազանքներիցս մեկն է, որն իրականանում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հրաչուհի Բասենցը:

Նա նաև նշեց, որ հայ հանդիսատեսի համար միշտ սիրով է երգում. «Բայց անհերքելի փաստ է, որ հայ հանդիսականից պահանջկոտ հանդիսականի դեռևս չեմ հանդիպել: Միգուցե նրանից է, որ մենք ենք այս իրականությունից կտրվել, գնացել, հետո երբ վերադառնում ենք՝ ապացուցելու, հաստատվելու խնդիր կա՝ դե որ լավն ես, գնացել ես, ապացուցի: Կարծում եմ՝ այդ խնդիրն է դժվարացնում:  Բայց առաջին երկու անգամ շփումից հետո…Սիրով եմ երգում հայ  հանդիսատեսի համար, որովհետև կարոտում եմ: Վաղուց եմ գնացել, շատ չեմ ճաշակել Հայաստանի հանդիսատեսին: Ինձ համար էլ հետաքրքիր է ամեն անգամ ինչ արձագանքներ, պատասխան կունենամ դահլիճից»: 

Երգչուհին նաև պատմեց, թե ինչպես է սկսել իր գործունեությունը Գերմանիայում. «Պետական Կոնսերվատորիայում յոթ տարի սովորելուց հետո  2005 թվականին մասնակցել եմ Բելվեդեր միջազգային երգի մրցույթի լսումների առաջին ընտրական փուլին, որը  Երևանում էր անցկացվում: Առաջին փուլն անցնելուց հետո մեկնեցի Ավստրիա՝ մասնակցելու մրցույթին: Չանցա եզրափակիչ, բայց առաջարկ ստացա Գելզենքիրխենի թատրոնից՝ վեցամսյա պայմանագրով գլխավոր դերերի համար: Երկու տարի այնտեղ աշխատելուց հետո, երբ մեր թատրոնի տնօրենը  Նյուրնբերգից առաջարկ ստացավ, իր լավագույն երգիչներին ու երգչուհիներին իր հետ տարավ: 2008 թվականից ապրում և ստեղծագործում եմ Նյուրնբերգում»:

Հրաչուհի Բասենցը նշեց, որ ամեն հնարավոր առիթ օգտագործում է՝ պրոպագանդելու հայկական արվեստը. «2011 թվականին, երբ ընտրվեցի Բավարիայի լավագույն երգչուհի, քաղաքի կողմից նաև ընտրվեցի Եվրախորհրդարանում Բավարիան ներկայացնող երգչուհի: Եվրոպական ստեղծագործությունների հետ մեկտեղ կատարեցի հայկական 3-4 ստեղծագործություն»:

Նրա խոսքով, Եվրոպայում այնքան էլ տեղեկացված չեն հայկական երգարվեստից, հիմնականում քաջատեղյակ են Խաչատրյանի, Տերտերյանի,  Հարությունյանի, Մանսուրյանի ստեղծագործություններից: Ծանոթ են Կոմիտասի արվեստին, սակայն ոչ խորապես:

«Բայց եվրոպական հանդիսատեսը շատ մեծ ոգևորությամբ է ընդունում հայկական երաժշտությունը, խորթություն չեն զգում, ընկալում են: Հետաքրքիրն այն է, որ չհասկանալով բառերը՝ հասկանում են մեր ցավը: Այսինքն՝ ամեն դեպքում առաջնայինը ցավն է, որ մենք դեռ չենք հաղթահարել: Միգուցե մեր բոլոր ստեղծագործությունները գոռում են այդ ցավի մասին: Ինչքան էլ լիրիկական կամ ուրախ տրամադրությամբ ստեղծագործություններ լինեն, միևնույնն է՝ դրամատիկ նոտան միշտ կա, պահպանվում է»,- ասաց սոպրանո Հ. Բասենցը:

Խոսելով եվրոպական օպերային արվեստի մասին, առհասարակ ի՞նչ ուղղությամբ է գնում և համեմատելով հայկական օպերային արվեստի հետ, նա նշեց. «Բնականաբար,  մենք նույն տարածքներում չենք, ինչ-որ եվրոպականը: Եվրոպականը թե սոցիալապես, թե ֆինանսավորման առումով ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, իրենք ավելի ներծծված են դասական արվեստն առաջ տանելու գործում:

Դրսում օպերային արվեստն այսօրվա դրությամբ ավելի ռեժիսորային թատրոն է դարձել: Շատ գոհ չեմ դրանից, որովհետև երաժշտությունն որոշ առումով մղվում է ետին պլան: Այս առումով միշտ լինում են անհամաձայնություններ. դիրիժորը պայքարում է իր դաշտում, ռեժիսորները  փորձում են կրճատել երաժշտությունը: Սակայն այսօր այն ժամանակաշրջանում չենք, որ կանգնենք ու միայն հնարավորությունները ցուցադրենք: Արդեն հանդիսատեսն էլ է պահանջում, որ խաղ, դրամա ցուցադրվի: Կարծում եմ, որ Հայաստանը դեռևս շատ երկար ճանապարհ ունի անցնելու: Իհարկե, մենք ունենք լավ ռեսուրսներ, արտիստներ, ամեն բան ունենք, պարզապես պետք է լուրջ հետևել, բարձրացնել, շատացնել այն, ինչ ունենք: Ոչ մի դեպքում չքչացնել»:

Խոսելով ազգանվան մասին, երգչուհին ասաց. «Ինձ մինչև Բասենցը բոլորը ճանաչում էին Խումարյան: Բոլորս էլ գիտենք, որ Բասենը Արևմտյան Հայաստանի գավառներից է: Մերոնք 1880-ականների թուրք-ռուսական պատերազմի ժամանակ գաղթել են: Հայրիկս երազանք ուներ, որ այդ անունը չկորի, երբ կարիերայի հետ կապված լուրջ քայլեր սկսեմ, անպայման այդ ազգանունը վերցնեմ: Ինձանով  սկիզբ դրվեց, փոքր եղբայրս, ով Գերմանիայում բալետով է զբաղվում,  ինքն էլ արդեն Բասենց է»:

Լուսանկարները՝ Հրաչուհի Բասենցի ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}