Հայկ Դեմոյանը գտել է քաղաքակիրթ արտագաղթի իր տարբերակը. «Հրապարակ»
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հրավեր է ստացել Հարվարդի համալսարանից՝ սեպտեմբերից 10 ամսով գիտահետազոտական և դասախոսական աշխատանք կատարելու։ Դեմոյանը շեշտում է, որ այդ հանգամանքը որևէ կերպ չի ազդելու իր՝ տնօրենի կարգավիճակի վրա:
«Ես շարունակելու եմ աշխատել, իհարկե՝ տարբերակներ կան, որ փոխարինեն ինձ, դեռ հարցեր կան պարզելու, բայց առայժմ ես տեսնում եմ, որ այստեղ տակավին դեռ անելիքներ կան, և չեմ պատրաստվում թանգարանի հետ իմ կապերը խզել»,-«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ասել է Դեմոյանը։
«Սակայն նրա մտերիմները վստահ են, որ նա չի վերադառնա ԱՄՆ-ից։ Ասում են, որ «հոգնել է պայքարից և գտել է քաղաքակիրթ արտագաղթի իր տարբերակը»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները