Ավելի արդարացի կլիներ, եթե Պյոտր Սվիտալսկին մատնանշեր դրական բարեփոխումները. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու այսօրվա հայտարարություններին:
«Կարծում եմ՝ Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, որ կան ժողովրդավարացման զարգացման գործում ու որն արվել է նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ: Այլ ոչ թե պարոն դեսպանը գնահատականներ հնչեցներ մեր ներքաղաքական կյանքի վերաբերյալ: Ես կսահմանափակվեմ այսպիսի գնահատականով»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նաև ավելացրեց, որ դեսպանը պետք է տար ամբողջական գնահատական, որի մեջ տեղ գտնեին նաև դրական բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել նաև ԵՄ-ի օժանդակությամբ այս ընտրական փուլի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Քաղտեխնոլոգ. «Սվիտալսկիի նման կարևոր ֆիգուրները պատահական գնահատականներ չեն հնչեցնում»
- Դա որոշակի փորձ է ներքին քաղաքականությանը միջամտելու. Դավիթ Հարությունյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին
- Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղացված մոտեցում է. Տիգրան Մուկուչյան
- Եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր. Պյոտր Սվիտալսկի